Հայ քաղաքագետ. Սոչիի հանդիպումը ղարաբաղյան կարգավորման նոր մեկնարկի հնարավորություն է

Հայ քաղաքագետ. Սոչիի հանդիպումը ղարաբաղյան կարգավորման նոր մեկնարկի հնարավորություն է

PanARMENIAN.Net - Հայ քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ինքը համաձայն չէ այն փորձագետների հետ, ովքեր հունվարի 23-ի Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը համարում են վերջինը: Ինչպես Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է հայ փորձագետը, դա կլինի ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի նոր փուլի սկիզբ: Ըստ նրա, այդ հանդիպումն անհրաժեշտ է նրա համար, որ Ռուսաստանի հաջորդ նախագահը գալիք հանդիպումների ժամանակ հիմնվի ոչ թե Կազանի չհաջողված հանդիպման վրա, այլ ունենա նոր մեկնարկային հենակետ: «Կարծում եմ` նախագահների հանդիպումը կարող է ղարաբաղյան հակամարտության լուծման նոր հնարավորության սկիզբ դառնալ, բայց կարող է նաև չդառնալ»,-ասել է նա, հավելելով, որ հանդիպումը կարող է ՌԴ նախագահի դերը նորովի ակտիվացնել ղարաբաղյան հակամարտության լուծման գործընթացում:

Ընդ որում, փորձագետը նկատել է, որ ղարաբաղյան հակամարտության գերծընթացում երկար տարիներ է բանակցություններ չեն ընթանում: «Եղել են ընդամենը քաղաքական խորհրդակցություններ, որոնց նպատակն է հստակեցնել այն սկզբունքները, որնոք և կհանդիսանան բանակցային գործընթացի հիմքը»,-ընդգծել է նա:

 Ուշագրավ
---