Ս.Մինասյան. ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը չի փոխվի և ՌԴ-ն կրկին «կլինի առաջինը հավասարների շրջանում»

Ս.Մինասյան. ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը չի փոխվի և ՌԴ-ն կրկին «կլինի առաջինը հավասարների շրջանում»

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը չի փոխվի: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Սերգեյ Մինասյանը՝մեկնաբանելով հունվարի 23-ին Սոչիում կայացած եռակողմ հանդիպման արդյունքները: Նա նաև հավելել է, որ բանակցությունների վրա չի անդրադառնա նաև այն, որ պաշտոնից հեռանում է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը: «Ռուսաստանը հազիվ թե հրաժարվի «հավասարների շրջանում առաջինի կարգավիճակից»,-ասել է նա:

Մինասյանը նաև մեկնաբանել է ադրբեջանական կողմի հայտարարությունները, թե Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրինագծի ընդունումը վկայում է Ֆրանսիայի հայանպաստ դիրքորոշման մասին: Նա ասել է, որ Ֆրանսիային հայամետ դիրքորոշման մեջ մեղադրանքների պատասխանն այն եղավ, որ Ադրբեջանը համաձայնվեց շարունակել բանակցությունները ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում:

Հունվարի 23-ին Սոչիում Սերժ Սարգսյանի, Դմիտրի Մեդվեդևի և Իլհամ Ալիևի հանդիպման ընթացքում քննարկվել է «այն հարցերի ողջ համալիրը, որոնք դեռևս համաձայնեցված չեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավրոման հիմնարար սկզբունքների նախագծում»: Նախագահները «կարծիքներ են փոխանակել կոնկրետ բարդ թեմաների շուրջ և հանգել այն եզրակացության, որ աշխատանքը պետք է շարունակել»,- ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Հանդիպման մասնակիցները ընդհանուր սկզբունքների շուրջ աշխատանքն արագացնելու պատրաստակամություն են հայտնել, որպեսզի հետո դրա հիման վրա անցնեն իրավաբանորեն պարտադիր հաշտության պայմանագրի մշակմանը»,- ասել է Ռուսաստանի արտգործնախարարը: Նա վստահեցրել է, որ Ռուսաստանը` որպես միջնորդ և ԵԱՀԿ Մինսկի խմբի «եռյակի» անդամ «կշարունակի ջանքերը կողմերի դիրքերի մոտեցման ուղղությամբ»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---