Ով ավելի շատ ձայն ապահովի, նա էլ կդառնա ԲՀԿ-ական պատգամավո՞ր![]() 26 հունվարի 2012 - 10:12 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համամասնական ցուցակների կազմումը որոշ կուսակցություններում կարող է ընդհուպ մինչև եղբայրասպան պատերազմների հանգեցնել, նշում է «Հրապարակը»: Թերթի փոխանցմամբ, այս գրեթե անլուծելի խնդրի թերևս ամենաօրիգինալ լուծումը գտել է Գագիկ Ծառուկյանը: Նա ԲՀԿ համամասնականում տեղ զբաղեցնելու հավակնորդներին հայտարարել է, որ կապ չունի, թե ով որ տեղն է զբաղեցնելու, վերջում նոր ցուցակ է կազմվելու: Ավելի շուտ՝ խորհրդարան մտնելու են նրանք, ովքեր իրենց «ամրակցված» տարածքներում կարողանալու են ԲՀԿ-ի համար ձայներ բերել: Ասենք, եթե մարդը ցուցակի 50-րդ տեղում է, սակայն նրա տարածքում ԲՀԿ ստացած ձայների քանակը գերազանցում է 5-րդ տեղում եղած անձի ձայներին, ապա ինքն անցնելու է, իսկ 5-րդ տեղում գտնվողը՝ ոչ: Ոմանք նման լուծումից դժգոհ են, բայց փողատերերն ու մարզերից որևէ մեկում ազդեցություն ունեցողները գոհ են այս լուծումից և այն համարում են արդարացի, նշում է թերթը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |