«Ազատ դեմոկրատները» կաջակցեն Րաֆֆի Հովհաննիսյանին նախագահական ընտրություններում, եթե տեղեր ստանան ԱԺ-ում

«Ազատ դեմոկրատները» կաջակցեն Րաֆֆի Հովհաննիսյանին նախագահական ընտրություններում, եթե տեղեր ստանան ԱԺ-ում

PanARMENIAN.Net - «Հայկական ժամանակ»-ի լավագույն աղբյուրները հայտնում են, որ «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների բանակցություններում քննարկվող կարևորագույն հարցը վերաբերում է 2013 թվականի նախագահական ընտրություններին: Ըստ այդ աղբյուրների, «Ժառանգությունը» պատրաստ է առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Ազատ դեմոկրատների» հետ նախընտրական դաշինք կազմել, եթե վերջիններս պարտավորվեն 2013 թվականի նախագահական ընտրություններում պաշտպանել Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը: «Ազատ դեմոկրատները» պատրաստ են ընդունել այդ պայմանը, որովհետև համարում են, որ նախագահական ընտրություններում արժանի սեփական թեկնածու չունեն: Նման աջակցության դիմաց, սակայն, «Ազատ դեմոկրատները» ցանկանում են առավելագույն տեղեր ստանալ համատեղ համամասնական ցուցակի առաջին հնգյակում և առաջին տասնյակում: Երկու տեղ՝ առաջին և երեք տեղ երկրորդ հնգյակում: Բացի այդ, եթե առաջիկա ընտրություններում ԱԺ չեն անցնում, նախագահական ընտրություններում Հովհաննիսյանին չեն աջակցի:

 Ուշագրավ
---