Twitter-ը կսկսի գրաքննության ենթարկել որոշ երկրների բովանդակությունը![]() 27 հունվարի 2012 - 11:09 AMT PanARMENIAN.Net - Միկրոբլոգային հարթակ Twitter-ն իր բլոգում հայտնել է, որ այսուհետ սկսելու է թաքցնել կամ արգելափակել տարբեր երկրների որոշ օգտագործողների որոշ գրառումները` իշխանությունների պահանջի դեպքում։ Twitter-ը տարբեր երկների իշխանությունների հետ բազմիցս խոսքի ազատության և ինքնարտահայտման տարբեր իրավիճակների հետ է բախվել։ «Որոշ երկրներում այնքան է տարբերվում մարդկանց սկզբունքները, որ մենք չեն կարող աշխատել այդ երկրների հետ։ Կան երկրներ, ում հետ մեր կարծիքները համընկնում են, սակայն պատմական և մշակությային պատճառներով իշխանությունները սահմանափակում են բովանդակության որոշակի տեսակներ, օրինակ՝ նացիստական բովանդակությունը Ֆրանսիայում կամ Գերմանիայում»,-ասվում է Twitter-ի բլոգի հաղորդագրության մեջ։ Այսօրվանից Twitter-ը կթաքցնի այն բովանդակությունը, որը այս կամ այն երկրի համար համարվում է անթույլատրելի։ Twitter-ը պատրաստվում է նաև հայտնել կոնկրետ երկրների օգտագործողներին, թե որ գրառումը կամ որ օգտագործողն է թաքցված այս կամ այն պատճառով։ Այդ տեղեկությունները հրապարակվելու են Chilling Effects կայքում։ Երբ օգտագործողի գրառումը Twitter-ը թաքցնի, օգտագործողն այդ մասին կտեղեկանա միկրոբլոգի ադմինիստրացիայից։ Twitter-ը նշում է, որ յուրաքանչյուր թաքցնելու ենթակա գրառում դիտվելու է առանձին՝ ըստ երկրի օրենսդրության և կայքի քաղաքականության։ Twitter-ի ադմինիստրացիան, սակայն, չի նշում, թե որոնք են այդ կոնկրետ երկրները, որտեղ կայքն ունենում է ցենզուրային խնդիրներ։ Ըստ տեխնոբլոգ Mashable-ի, հնարավոր է, որ խոսքը գնում է արաբական երկրների մասին, քանի որ մի քանի օր առաջ Twitter-ը թողարկեց իր արաբական լեզուներով տարբերակը։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |