Samsung-ի եկամուտներն աճել են 17%-ով![]() 27 հունվարի 2012 - 14:37 AMT PanARMENIAN.Net - Հարավկորեական Samsung Electronics ընկերությունը ներկայացրել 2011-ի իր ֆինանսական հաշվետվությունը։ 2011-ի 4-րդ եռամսյակում ընկերությունը գրանցել է 17% եկամուտների աճ, ինչը պայմանավորված է սմարթֆոնների մեծ վաճառքով։ Ընկերության մաքուր եկամուտը 2011-ի 4-րդ եռամսյակում կազմել է մոտ 4 միլիարդ դոլար։ 2012-ին Samsung Group-ը նախատեսել է Samsung Electronics-ի համար ներդնել 42մ միլիարդ դոլար, գրում է BBC-ին։ Ընկերությունը սակայն չի հայտնել, թե որքան սմարթֆոններ է վաճառել 2011-ի 4-րդ եռամսյակում՝ նշելով, որ դրանց վաճառքը աճել է 30%-ով։ Ըստ վերլուծաբանների, ընկերությունը վերջին եռամսյակում վաճառել է 37 միլիոն սմարթֆոն։ Samsung-ը 2012-ում մեծ հույսեր է կապում իր սմարթֆոնների և պլանշետների վաճառքի հետ՝ համարելով դրանք եկամուտի աճին նպաստող ամենակարևոր գործոնը։ Samsung-ը հիմնադրվել է 1938-ին։ Հանդիսանում է Samsung Group-ի սեփականությունը, որը Հարավային Կորեայում ամենախոշոր արդյունաբերական ընկերությունն է։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |