Vkontakte սոցիալական ցանցում գովազդ է հայտնվել

Vkontakte սոցիալական ցանցում գովազդ է հայտնվել

PanARMENIAN.Net - Vkontakte սոցիալական ցանցի vk.com կարճ միջազգային տարբերակում հայտնվել է գովազդ։ Այս մասին հայտնել է սոցցանցի մամլո քարտուղար Վլադիսլավ Ցիպլուխինը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նշենք, որ երեկ սոցիալական ցանը հայտնեց, որ այսուհետ գործելու է միայն vk.com կարճ միջազգային դոմենի ներքո։ Այժմ Vkontakte.ru այցելելիս օգտագործողն ավտոմատ տեղափոխվում է vk.com հասցեով։

Վլադիսլավ Ցիպլուխինի խոսքով, գովազդը երևալու է միայն այն օգտագործողներին, ովքեր օգտագործում են սոցցանցը ռուսերեն լեզվով։ Գովազդները չտեսնելու համար անհրաժեշտ է ընդամենը փոխել լեզուն, որը կարելի է անել էջի կարգավորումներ բաժնում։ Vkontakte-ի հիմնադիր Պավել Դուրովի vk.com կարճ հասցեն ավելի հարմար է, քանի որ այն պարզ է, հեշտ հիշվող միջազգային օգտագործողների համար և արագ հավաքվող բջջային հեռախոսներով այեցելելու դեպքում։

Vkontakte-ն Ռուսաստանում ամենախոշոր սոցիալական ցանցն է։ Այն ունի 33 միլիոն ակտիվ օգտագործող։ Հայաստանում ցանցն ունի ավելի քան 300 000 օգտագործող։

 Ուշագրավ
Եվրահանձնաժողովը խնդրել է Եվրոպական արդարադատության դատարանին գնահատել ACTA հակապիրատային համաձայնագրերը
Բջջային սարքերի գողության մեջ կասկածում են խանութի աշխատակիցներից մեկին
Յանդեքս ընկերությունը հրապարակել է 2011-ի չորրորդ եռամսյակի և 2011-ի ֆինանսական արդյունքները
Ըստ գերմանական մամուլում տարածված լուրերի, Apple ընկերությունը կթողարկի իր iPad 3 պլանշետային համակարգիչը մարտի 23-ին Գերմանիայում
Ինչպե՞ս կատարել օնլայն գնումներ

Հայաստանում շատերը բողոքում են, որ գործատուն աշխատավարձը փոխանցում է բանկային քարտի վրա, սակայն բողոքողները չեն հասկանում, որ 21-րդ դարում բանկերի քարտային համակարգը սեփական ֆինանսները տնօրինելու արդյունավետ և լայն հնարավորություններ ընձեռող տարբերակն է։