Բակո Սահակյան. Մենք հպարտ ենք, որ ունենք նման հաղթական բանակ

Բակո Սահակյան. Մենք  հպարտ ենք, որ ունենք նման հաղթական բանակ

PanARMENIAN.Net - Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 28-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին` պաշտպանության բանակի կազմավորման 20-ամյակի կապակցությամբ:

Ուղերձում ասված է. «Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ` Բանակի օրվա կապակցությամբ:

Այս տարի մենք ազգովի տոնում ենք հայոց փառապանծ բանակի կազմավորման 20-ամյակը, իսկապես ժողովրդական բանակ, որն անցնելով բարդ ու հերոսական ուղի` դարձավ մեր խաղաղության ու անվտանգության հիմնական երաշխավորը:

Դուք կանգնած եք եղել ՀՀ զինված ուժերի ստեղծման ակունքներում եւ այսօր էլ` որպես Գերագույն հրամանատար, անում եք հնարավորը, որպեսզի այն լինի հզոր ու մարտունակ, պատրաստ ամեն պահի հաջողությամբ կատարելու իր առջեւ դրված խնդիրները:

Մենք հպարտ ենք, որ ունենք նման հաղթական բանակ, խիզախ ու անձնվեր զինվորներ, ովքեր անմնացորդ ծառայում են հայրենիքին ու հարազատ ժողովրդին:

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ եւ հայոց բանակի ողջ անձնակազմին նվիրական տոնի առթիվ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու մեծագույն հաջողություններ` ի փառս ազատ ու անկախ Հայաստանի եւ Արցախի, մեր ժողովրդի պայծառ ու լուսավոր ապագայի»:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---