Թուրքիայում դատական նոր լսում է նշանակվել հայազգի Սևակ Շահինի սպանության գործով30 հունվարի 2012 - 13:33 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ռազմական դատարանը, հավանաբար, նոր լսումներ կանցկացնի հայազգի զինվոր Սևակ Շահին Բալիկչիի գործով: Նոր լսումը տեղի կունենա վկաներից մեկի ցուցմունքի փոփոխության պատճառով, գրում է «Հյուրիեթը»: Սևակ Շահին Բալիկչիի և սպանության մեջ մեղադրվող Կվանչ Աղաօղլուի զինակից Հալիլ Էկշինը հայտարարել է, թե դատարանում կեղծ ցուցմունքներ է տվել: Ըստ նրա, դատարանում ելույթից առաջ նրան է զանգահարել ոմն մեկը, ներկայանալով Բյուլենթ Կայ, խորհուրդ է տվել հանդես գալ ի պաշտպանություն Աղաօղլուի: Սակայն, ինչպես նշել է Էկշինը, Աղաօղլուն պատահական չի կրակել Սևակի վրա, «նա լիցքավորել է զենքը ու կրակել է Սևակին»,-գրում են թուրքական ԶԼՄ-ները: Ապրիլի 24-ին Բալիկչին սպանվեց իր զինակցի կողմից: Դատարանն ազատեց Աղաօղլուին առաջին իսկ նիստում, իսկ զինդատախազության մեղադրական ակտում պահանջվում է 9 տարվա ազատազրկում անփութության պատճառով սպանության համար: Մինչդեռ, Դիրաբեքիրի զինդատարանում պաշտոնյա զինվորականներից մեկը հայտարարել է, որ Սևակի սպանությունից հետո ականատես զինվորներից մեկը մոտեցավ նրան ու հայտնեց, որ Աղաօղլուն ասել է Սևակին.« Չաղլիկ, ես քեզ կսպանեմ»: Մյուս վկաները հերքում են այդ ցուցմունքները: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ Բագրատ սրբազան․ ԽՍՀՄ ժամանակ էլ ճնշումներ եղան՝ եկեղեցուն ոչինչ չեղավ, բայց Սովետը չկա ու չի էլ լինելու Նա ասել է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսն օրհնել է շարժումը ոչ թե՝ առաջնորդել Վիվա-ՄՏՍ. Տեխնոլոգիական ժամանակակից լուծումներ՝ արդիականացնելու սահմանամերձ գյուղի ենթակառուցվածքը Սահմանամերձ Գոմքը Վիվա-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ուշադրության կենտրոնում է 2015-ից |