Yandex Քարտեզներ-ում շուտով հասանելի կլինի ողջ Եվրոպան![]() 30 հունվարի 2012 - 14:44 AMT PanARMENIAN.Net - Yandex ընկերությունը իր պաշտոնական հաղորդագրությամբ հայտնում է, որ գնել է քարտեզագրական տվյալներ ունեցող NAVTEQ ընկերության թվային քարտեզները։ NAVTEQ-ի քարտեզագրական տվյալներն օգտագործվելու են Yandex Քարտեզներում աշխարհի քարտեզի ստեղծման համար։ NAVTEQ-ը Yandex-ին տրամադրել է աշխարհի բոլոր երկրների քարտեզները։ Հատկապես մանրամասն են ներկայացված Եվրոպայի, ԱՄՆ-ի, Ավստրալիայի և Ասիայի զարգացած երկրների քարտեզները։ Քարտեզներում պատկերաված են բոլոր միջազգային մարյուղիները, ճանապարհային ցանցը, փողոցները և տները։ Նոր բովանդակությունը աստիճանաբար ավելացվելու է Yandex Քարտեզներ ծառայությունում, բացի դրանից հայտնվելու է բջջային ծրագիր բոլոր բջջային օպերացիոն համակարգերի համար։ NAVTEQ-ի հետ Yandex-ի համագործակցությունն առաջին անգամ չէ։ 2011-ի աշնանը Yandex-ը հրապարակել էր Թուրքիայի քարտեզը, որը կրկին գնել էր NAVTEQ-ից։ Բացի NAVTEQ-ից, Yandex-ն աշխատում է թվային քարտեզներ մատակարարող այլ ընկերությունների հետ, որոնք տրամադրում են Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի և Ղազախստանի քարտեզագրական տվյալները։ Yandex Քարտեզներում այս պահին կան Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի և Ղազախստանի 270 քաղաքների մանրամասն տվյալներով քարտեզներ։ NAVTEQ ընկերությունը հիմնադրվել է 1985-ին։ Այն քարտեզագրական խոշոր ընկերություն է։ Այն ունի աշխարհի 54 երկրներում 200 մասնաճյուղեր։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |