Է.Շարմազանով. Բաքուն հայտնի կենդանու համառությամբ իրեն կրկին ծիծաղելի դրության մեջ է դնում

Է.Շարմազանով. Բաքուն հայտնի կենդանու համառությամբ իրեն կրկին ծիծաղելի դրության մեջ է դնում

PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Բահար Մուրադովայի հայտարարությունն այն մասին, թե ԵԱՀԿ ՄԽ-ում Ֆրանսիային պետք է փոխարինի Թուրքիան:

«Ադրբեջանը հայտնի կենդանու համառությամբ իրեն եւս մեկ անգամ ծիծաղելի դրության մեջ է դնում: Ընդամենը պետք է կարդալ հունվարի 23-ին Սոչիի եռակողմ հայտարարությունը (որը ստորագրել է նաեւ Ալիեւը), որը հուշում է, որ խնդիրն ունի բացառապես խաղաղ լուծում, եւ որ համանախագահ երկրներ Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան այդ կարգավիճակում հետագայում եւս ակտիվ դերակատարություն կունենան կարգավորման գործում` ընդհուպ մինչև տարածաշրջանում վերջնական խաղաղության ու կայունության հաստատումը:

Եվս մեկ անգամ Ադրբեջանը հայտնվեց անհարմար դրության մեջ: Ինչպես ասում են, ուզում էին ավելի լավ, ստացվեց ինչպես միշտ»,-եզրափակեց Շարմազանովը, հայտնում է ԱԺ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---