Տրայան Հրիսթեա. ԵՄ-ն միշտ պատրաստ է աջակցել Հայաստանին եվրաինտեգրման հարցում![]() 31 հունվարի 2012 - 13:19 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունը միշտ պատրաստ է աջակցել Հայաստանին եվրաինտեգրման հարցում: Այդ մասին հայտարարել է Երևանում ԵՄ առաքելության ղեկավար Տրայան Հրիսթեան ԵՄ-Հայաստան համագործակցության համակարգման միջգերատեսչական հանձնաժողովի նիստում: Հրիսթեան հույս է հայտնել, որ գործողությունների պլանը «շարունակում է ուղորդել Հայաստանին եվրաինտեգրման ճանապարհին, քանի դեռ Ասոցացման մասին պայմանագիրը վերջնականապես համաձայնեցված չէ»: «Գործողությունների նոր ծրագիրը նոր քայլ կհանդիսանա եվրաինտեգրման ճանապարհին»,-ասել է նա: Հրիսթեան անդրադարձել է նաև առաջիկա խորհրդարանական ընտրություններին, նշելով, որ արդար ու ազատ ընտրությունների անցկացումը ԵՄ հետ Հայաստանի կապերի ամրապնդման նախապայամանն է: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |