«Ռոստելկոմը» ձեռք է բերել Հայաստանի խոշորագույն ինտերնետ-օպերատորի բաժնետոմսերի 75 տոկոսը![]() 2 փետրվարի 2012 - 20:41 AMT PanARMENIAN.Net - «Ռոստելկոմը» հայտարարել է Հայաստանում խոշորագույն GNC-Alfa տվյալների փոխանցման մագիստրալային անկախ օպերատորի ձեռքբերման մասին: Ինչպես այսօր հայտնել է ընկերության մամուլի ծառայությունը, գործարքի գումարը կազմել է 22.5 մլն դրամ, գրում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Գործարքն իրականացրել է «Ռոստելկոմի» դուստր ընկերություն Teleset Networks LTD-ն: «Ռոստելկոմի» նախագահ Ալեքսանդր Պրովոտորովի խոսքով, տվյալ գործարքը հանդիսանում է Ռուսաստանի սահմաններից դուրս առաջին գործարքը`«Ռոստելկոմի» միջազգային զարգացման քաղաքականության շրջանակներում: «GNC-Alfa-ի նկատմամբ «Ռոստելկոմի» ձեռք բերած վերահսկողությունը թույլ կտա Հայաստանի հեռուստատահաղորդակցման շուկայում ստանալ հիմնական զարգացած թվային հեռուստատեսության և ԻԼՀ ենթակառուցվածքի առաջարկ, որն ունի աճի էական պոտենցիալ»,-ըդգծել է Պրովոտորովը: GNC-Alfa հանդիսանում է ժամանակակից օպտիկա-մանրաթելային մալուխի օպերատոր, որը գործում է Հայաստանի տարածքի 70 տոկոսում և ունի մոտ 1500 կմ տարածվածություն: Ընկերության ցանցը միացած է տարածաշրջանի հիմնական ցանցին և խոշոր հանգույցներին: Իրանի և Վրաստանի հետ առկա են միջազգային շլյուզեր: 2011թ GNC-Alfa-ի շահույթը հասել է 12 մլն դոլարի` 48 տոկոս շահույթի մակարդակում: «Սկսած 2012թ-ից, GNC-Alfa-ն ծրագրում է Հայաստանի անհատ սպառողների համար ակտիվորեն զարգացնել ինտերնետի լայն հասանելիությունը և թվային հեռուստատեսությունը, ինչը լրացուցիչ ազդակ կհանդիսանա բիզնեսի համար և թույլ կտա ապահովել վերջնական ձեռքբերումների բարձր պահանջարկ»,-ընդգծել է «Ռոստելկոմը»: «Ոլորտի միասնական կառավարման մարմնի ստեղծումը կապահովի տեխնոլոգիական և ինովացիոն աննախադեպ նվաճումներ»,–նշված է հաղորդագրության մեջ Գործարքի մանրամասներին իրազեկ աղբյուրները նշում են, որ Yahoo! Inc. և Alibaba Group-ի գործարքը շահավետ է դարձնում IPO անցկացումը 2015թ. վերջում «Ելքը» նպատակ ունի Ֆեյսբուքի միջոցով Սփյուռքի, Ջավախքի, Արցախի մասնագիտական ընտրախավերին ևս ներառել շարժման մեջ Քննարկմանը ներկա էին ԻՏՁՄ անդամ ընկերությունների ներկայացուցիչներ, որոնք ներկայացրեցին իրենց խնդիրները |