«Համադասարանցիներ»-ը գաղտնիության նոր կարգավորումներ է ներդնում![]() 3 փետրվարի 2012 - 17:18 AMT PanARMENIAN.Net - «Համադասարանցիներ» (Odnoklassniki) սոցիալական ցանցի ադմինիստրացիան կներդնի գաղտնիության ընդլայնված կարգավորումներ։ Այս մասին հայտնել է սոցցանցի մամլո ծառայությունը, գրում է ՌԻԱ Նովոստին։ Այժմ յուրաքանչյուր օգտագործող կարող է որոշել, թե ում հասանելի կլինի իր էջի բովանդակությունը, օրինակ՝ տարիքը, խաղերի ցանկը կամ խմբերը և այլն։ Բացի դրանից օգտագործողները կարող են սահմանափակել այն մարդկանց շրջանակը, որոնք կարող են հրավիրել իրենց խմբեր կամ թողնել մեկնաբանություններ էջի բովանդակությանը։ «Համադասարանցիներ»-ի փակ էջերով օգտագործողներին նույնպես հասանել կլինեն այս բոլոր այս կարգավորումները։ «Համադասարանցիներ»-ը համարվում է Ռուսաստանում ամենաճանաչված սոցիալական ցանցը։ Ըստ LiveInternet-ի տվյալների, Ռուսաստանում կա 26 միլիոն օգտագործող, իսկ Հայաստանում՝ 640 000։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |