«Հայկական ժամանակ». Վազգեն Խաչիկյանը վերադարձել է![]() 9 փետրվարի 2012 - 10:02 AMT PanARMENIAN.Net - Սոցիալական ապահովության հիմնադրամի նախկին նախագահ Վազգեն Խաչիկյանը, որ նախորդ տարվա սկանդալային պաշտոնանկությունից հետո մեկնել էր Գերմանիա, ապա` ապաստանել հայրենի Ախթալայում, այս տարվա սկզբից վերադարձել է Երևան: «Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է, որ վերջին 2-3 շաբաթներին նա սկսել է նույնիսկ երևալ հրապարակային վայրերում, մասնավորապես Երևանի Աբովյան փողոցի վրա գտնվող սրճարաններում: Սա, ըստ թերթի, նշանակում է, որ Խաչիկյանի դատվելու վտանգն անցել է, և իշխանության ամենավերին օղակներից նրան չդատելու երաշխիք են տվել: Իսկ սոցապահովության հիմնադրամի ծավալուն գործով այս ընթացքում մի քանի դրվագներով գործերն ավարտվել և ուղարկվել են դատարան: Խաչիկյանի շրջապատի մարդիկ լուրեր են տարածում, թե նա իսկապես չարաշահումների հետ կապ չունի, և ենթականերն օգտվել են նրա անփորձությունից: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |