ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՎՈ ԿԱՆՏՈՆԸ ՃԱՆԱՉԵՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ24 սեպտեմբերի 2003 - 23:53 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 23-ին Շվեյցարիայի Դաշնային Հանրապետության Վո կանտոնը ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը: Կանտոնի Խորհրդարանի Մեծ խորհուրդը 74 «կողմ», 64 «դեմ» եւ 9 «ձեռնպահ» ձայներով քվեարկեց Մասսիմո Սանդրիի ներկայացրած պոստուլատի նախագծի օգտին, որը հրահանգում է կանտոնի կառավարությանը պաշտոնապես ճանաչել Հայոց Ցեղասպանությունը: Ինչպես հաղորդում է Հայաստանի ԱԳՆ մամլո ծառայությունը, փաստաթղթում խորհրդանշական է համարվում այն փաստը, որ որոշումն ընդունվել է հենց Լոզանում, ուր 1923 թ. Դաշնակիցների եւ Թուրքիայի միջեւ կնքված պայմանագրով փաստորեն «Հայաստանը ջնջվեց աշխարհի քարտեզի վրայից»: Փաստաթղթի ընդունմամբ Վո կանտոնը կնպաստի թուրքերի եւ հայերի միջեւ արդար եւ տեւական խաղաղության հաստատմանը, ինչի գլխավոր խոչընդոտն այսօր «ժխտողականությունն» է, որն ավելի է խորացնում մի ողջ ժողովրդի ցավն ու տառապանքը, ասվում է պոստուլատի տեքստում: Նշենք, որ 1998 թ. Հայոց Ցեղասպանությունը ճանաչել է Ժնեւի կանտոնը եւ 2001 թ. նույն կանտոնի կառավարությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը Ազգային տաղավարի համադրողն է ԳԱԿ ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը Փոխվարչապետը շեշտել է ՎԶԵԲ-ի դերը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման գործընթացում Գրիգորյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է Շոլց․ ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման շանսերը բարձր են ավելի, քան երբևէ Նա նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից |