Վարչապետ. Ժողովրդավարության ամրապնդման համար Հայաստանը դեռ երկար ճանապարհ պետք է անցնի![]() 9 փետրվարի 2012 - 11:29 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը ուշադրություն է դարձնում միջազգային կառույցների վարկանիշերին և խնդիրներին, հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` բացելով փետրվարի 9 կառավարության նիստը: Այս առնչությամբ նա հիշեցրել է, որ վերջին վարկանիշը հրապարակվել է միջազգային «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը և ըստ այդմ Հայաստանը բարելավել է իր դիրքերը: «Սա նաև լուրջ քաղաքական գնահատական է»,-ընդգծել է նա: Այս համատեքստում վարչապետը որպես օրինակ բերել է ՀԱԿ հայտարարությունը այն մասին, որ արդեն 4 տարի է, ինչ Հայաստանում ձևավորվել է ժողովրդավարական հասարակություն, և այդ գործում մեծ նշանակություն ունեն տեղի ազատ ԶԼՄ-ը: Այնուամենայնիվ, ժողովրդավարական հասարակության ամրապնդման համար Հայաստանը դեռ երկար ճանապարհ պետք է անցնի: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |