Կառավարությունը հրաժարվել է քննարկել անցումը 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգին 9 փետրվարի 2012 - 12:42 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը փետրվարի 9-ի նիստում մերժել է պատգամավորների 100-տոկոսանոց համամասնական ընտրակագին անցնելու նախաձեռնությունը քննարկելու վերաբերյալ առաջարկը: Ինչպես հայտնել է արդարադատության փոխնախարար Գրիգորի Մուրադյանը, Հայաստանի պես երկրի համար, որտեղ գործում է կիսանախագահական կառավարման ձևը, մեծամասնական համակարգի առկայությունը համամասնականին զուգահեռ երաշխիք է հանդիսանում, որ պատգամավորը ներկայացնում է բնակչության որոշակի շերտի շահերը: Նա նշել է, որ խորհրդարանում անկասկած պետք է իշխի համամասնական համակարգը, քանի որ հիմնականում ԱԺ-ում ներկայացված են կուսակցությունները: Գրիգորի Մուրադյանը նպատակահարմար չի գտնում փոփոխություններ կատարել ԸՕ ընտրությունների շեմին: Ընդդիմադիր «Ժառանգություն» և ՀՅԴ կուսակցությունները դեկտեմբերի 27-ին համատեղ հայտարարությամբ են հանդես եկել` կոչ անելով իշխանություններին արգելել մեծամասնական ընտրահամակարգը և անցնել 100-տոկոսանոց համամասնական ընտրահամակարգին: Այս նախաձեռնությանն իրենց աջակցությունն են հայտնել Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) և մի շարք այլ ընդդիմադիր ուժեր: ՀԱԿ-ը նաև հայտնել է, որ այդ նախաձեռնությանը աջակցելու համար մտադիր է հանրահավաք անցկացնել` խորհրդարանում 100-տոկոսանոց ընտրահամակարգին անցում կատարելու մասին քննարկումների ընթացքում: Ուշագրավ Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Ամենաընթերցվողը բաժնում | ՀԱՊԿ․ ՀՀ–ն շարունակում է լինել կառույցի լիիրավ անդամ Այնտեղ նաև ուշադրությունը հրավիրել են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այն պարզաբանմանը ԲՀԿ․ Անթույլատրելի է ներքաղաքական հարցերի, խնդիրների լուծումը տեսնել լուսաձայնային նռնակների մեջ Նշվում է, որ դա կբերի նոր փակուղու Տիգրան Ջրբաշյանը` միջազգային DevelopmentAid–ին. «Հիմնական ժողովրդագրական փոփոխությունների մեկնարկը տրված է» Ջրբաշյանն առանձնացրել է նաև զբաղվածության նորարարական ռազմավարության մշակման նախագիծը Evocabank-ը ներգրավել է 4 մլն դոլար responsAbility-ից Վարկային միջոցները կուղղվեն ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը |