Հայաստանը և Ռուսաստանը կստեղծեն համատեղ ՌԱՀ![]() 9 փետրվարի 2012 - 12:59 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի և Ռուսաստանի ազգային անվտանգության խորհուրդների քարտուղարները ստորագրել են արձանագրություններ բանակցությունների արդյունքներով: «Բանակցությունները բավական արդյունավետ են եղել, ձեռք է բերվել պայմանավորվածություն մի շարք ուղղություններում համագործակցության մասին»,- հայտարարել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը ռուս գործընկերոջ հետ համատեղ ճեպազրույցում: Արձանագրության համաձայն, Հայաստանը և Ռուսաստանը սկսելու են համագործակցություն ռազմատեխնիկական համագործակցության, համատեղ ռազմաարդյունաբերական համալիր ստեղծելու, Իրանի, Թուրքիայի հետ սահմաններին սահմանամերձ ենթակառուցվածքներ, արտակարգ իրավիճակների հայ-ռուսական տարածաշրջանային կենտրոն ստեղծելու ոլորտներում: Ռուսաստանի ԱԱԽ ղեկավար Նիկոլայ Պատրուշևը գոհունակություն է հայտնել, որ ամեն անգամ հայ գործընկերների հետ կանոնավոր հանդիպումների ժամանակ որոշվում են կոնկրետ խնդիրներ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |