Առաջիկա ընտրություններին Նիկոլ Փաշինյանը կարող է առաջադրվել Իջևանում

Առաջիկա ընտրություններին Նիկոլ Փաշինյանը կարող է առաջադրվել Իջևանում

PanARMENIAN.Net - Առաջիկա խորհրդարանական ընտրություններում Նիկոլ Փաշինյանը կարող է առաջադրվել հայրենի Իջևանում: Հայ ազգային կոնգրեսի սեփական աղբյուրների վրա հղում տալով՝ «Առավոտը» գրում է, որ թիվ 41 ընտրատարածքում Նիկոլ Փաշինյանի առաջադրման հարցը դեռ որոշված չէ: Հնարավոր է նաև, որ նա առաջադրվի Երևանի թիվ 11 ընտրատարածքում: Այդ դեպքում Հայ ազգային կոնգրեսը թիվ 41-ում կառաջադրի Վարդան Պետրոսյանին, որը ԵԿՄ անդամ է, ծագումով Բերդի տարածաշրջանից, ՀՀՇ-ի իշխանության տարիներին եղել է պատգամավոր, նաև Բերդի անտառտնտեսության տնօրեն:

Թիվ 41 ընտրատարածքի մաս են կազմում Դիլիջան քաղաքը` հարակից գյուղերով, Իջևան քաղաքը` տարածաշրջանի գյուղերի մի մասով և Բերդ քաղաքը` տարածքի գյուղերի մի մասով:

Ազգային ժողովում այս ընտրատարածքն այժմ ներկայացնում է «Երևանի գարեջուր» ՓԲԸ խորհրդի նախագահ Հակոբ Հակոբյանը: Վերջինս խորհրդարանի քիչ թվով պատգամավորներից է, որոնք անկուսակցական են: Հակոբ Հակոբյանը հայտարարել է, որ մտադիր է վերընտրվել այս ընտրատարածքում:

Տավուշի մարզում խոսակցություններ են շրջանառվում, որ թիվ 41 ընտրատարածքից պատգամավորի թեկնածու են առաջադրվելու նաև Տավուշի մարզպետի տեղակալ Վահե Վարդապետյանը, որն «Օրինաց երկիր» կուսակցության մարզային կառույցի ղեկավարն է, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մտադիր է այստեղ առաջադրել դիլիջանցի մի կնոջ, որը բուհի մասնաճյուղի տնօրեն է:

Նիկոլ Փաշինյան
 Ուշագրավ
Ընդ որում Սարգսյանը գտնում է, որ ավելի ճիշտ կլիներ, եթե ՀՀԿ-ն միանձնյա իր վրա վերցներ պատասխանատվությունը երկրում առկա իրադրության համար
Ըստ Իսկանդարյանի, ՀԱԿ տրոհումը կշարունակվի, սակայն կարևորագույն դերը կշարունակի կատարել Լևոն Տեր-Պետրոսյանը
Քաղաքագետն ընդգծել է, որ Բորդյուժայի հայտարարությունը կտրուկ է, քանի որ հավասարակշռված արտահայտություններն Ադրբեջանի կողմից ընդունվում են որպես թուլության դրսևորում
Նա հավելել է նաև, որ եթե այս տրամաբանությամբ դատենք, ապա Հայաստանի նախագահը չպետք է մեկնի Իրան, Վրաստան և շատ այլ երկրներ