Օրանժի ինտերնետը կրկնապատկվում է գալիք գարնանային տոների առիթով![]() 9 փետրվարի 2012 - 14:13 AMT PanARMENIAN.Net - Այսօրվանից մինչև մարտի 8-ը Օրանժ Արմենիայի «Ինտերնետ հիմա» կամ MyFi սակագնային պլաններից որևէ մեկին միանալու կամ պայմանագիրը 1 տարի երկարացնելու դեպքում հաջորդ 12 ամիսների ընթացքում կստանան կրկնակի արագությամբ ինտերնետ։ Այս մասին այսօր մամլո ասուլիս ժամանակ հայտնեց ընկերության մարքետինգի տնօրեն Արամ Մկրտչյանը։ «Այսպիսով «Ինտերնետ հիմա»-ի 9000, 11000, 20000 սակագնային պլանների բաժանորդները կստանան նախկին 6Գբ, 11Գբ և 24Գբ ներբեռնման արագության համար համապատասխան 12Գբ, 22Գբ և 48Գբ արագություն»,-նշեց Արամ Մկրտչյանը։ Օրանժի այս ակցիան նվիրված է ձմռան ավարտին և գարնան սկզբին և գարնանային տոներին՝ Սիրահարների, Մարտի 8 և այլն։ «Այս ժամանակաշրջանը՝ գարնան սկիզբը բոլոր երկներում է նշանավորվում է որպես տոների սկիզբ։ Մեր ակցիայի շրջանակներում մենք նաև Օրանժ ինտերնետի բոլոր բաժանորդներին պարգևում ենք «Ինտերնետ Միասին» ծառայության երկու հավելյալ SIM քարտ՝ մեկի գնով»,-նշեց ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |