LiveJournal-ը վերականգնել է աշխատանքը՝ հաքերներն այստեղ կապ չունեին

LiveJournal-ը վերականգնել է աշխատանքը՝ հաքերներն այստեղ կապ չունեին

PanARMENIAN.Net - LiveJournal բլոգհոսթինգը վերականգնել է աշխատանքը: Այսօր սկսված ռեսուրսի խափանումը տևել է մոտ մեկ ժամ: Պատճառը ինտերնետ պրովայդերի ռեսուրսի հետ է կապված եղել: Այդ մասին հայտարարել է ծառայության ղեկավար Իլյա Դրոնովն իր Twitter-ում:

Խափանումը սկսվել էր մոտ 13:30-ին: Ծառայությունն անհասանելի էր Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրոպայի օգտատերերի համար, այդ թվում նաև Հայաստանում:

Ենթադրություններ եղան, թե խափանման պատճառ կարող է հանդիսանալ DDoS-հարձակումը ռեսուրսի վրա, քանի որ 2011թ. LiveJournal –ը հաճախ էր անհասանելի լինում օգտատերերի համար: Նման դեպքերի մեծամասնությունը կապված էր DDoS-հարձակումների հետ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---