Ռուսաստանում կկառուցվի 45 մլրդ ռուբլի արժողությամբ աշխարհում ամենահզոր լազերային սարքավորումը![]() 9 փետրվարի 2012 - 17:15 AMT PanARMENIAN.Net - 45 մլրդ ռուբլի արժողությամբ աշխարհում հզորագույն լազերային սարքավորումը կարող է կառուցվել Ռուսաստանում Նիժգորոդյան մարզի շրջանում, գրում է ՌԻԱ Նովոստին՝ մեջբերելով Ռուսական դաշնային միջուկային կենտրոնի գիտական ղեկավար Իլդար Իլկաևին: «Երկրի ղեկավարությունը որոշում է ընդունել խոշորագույն լազերային սարքավորում ստեղծելու մասին: Նման լազերային սարքավորում կա ԱՄՆ-ում, ֆրանսիացիներն ավարտում են շինարարությունը, սակայն մերը լինելու է աշխարհում լավագույնը»,- ասել է նա: Այդ սարքավորումն ունի երկակի նշանակություն, «մի կողմից, դա օգտագործվում է ջերմամիջուկային զենքի մշակման համար, մյուս կողմից՝ էներգետիկ բաղադրիչ է»,- ասել է Իլկաևը և հավելել, որ շինարարության համար անհրաժեշտ է 10 տարի: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |