Հրազդանի քաղաքապետ է ընտրվել ՀՀԿ-ից Արամ Դանիելյանը![]() 13 փետրվարի 2012 - 10:40 AMT PanARMENIAN.Net - Կիրակի օրը տեղի ունեցած Հրազդան քաղաքաի քաղաքապետի ընտրություններում նախնական տվյալնելով հաղթել է գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Արամ Դանիելյանը: Ըստ ԿԸՀ կայքի, նրա օգտին ձայն է տվել 13 049 մարդ: Ընդդիմադիր ՀԱԿ թեկնածու, նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանի համար ձայն է տվել 11 506 մարդ: Ընտրությունների օրը Սասուն Միքայելյանի ու Արամ Դանիելյանի շտաբերը հայտարարել են խախտումների մասին՝ պատասխանատվությունը բարդելով միմյանց վրա: Իր հերթին ոստիկանության մամլո ծառայությունը հայտնում է, որ երկու հաղորդագրություն է ստացվել ու այժմ ընթանում է քննություն:--ԿԱ-- Հրազդանի քաղաքապետ է ընտրվել ՀՀԿ-ից Արամ Դանիելյանը Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |