Anonymous-ը կոտրել է արցունքաբեր գազ արտադրող ամերիկյան ընկերության կայքը

Anonymous-ը կոտրել է արցունքաբեր գազ արտադրող ամերիկյան ընկերության կայքը

PanARMENIAN.Net - Հաքերների խումբը պնդում է, որ հաջողությամբ հարձակում է գործել արցունքաբեր գազ արտադրող ամերիկյան ընկերության կայքի վրա, որի արտադրանքն օգտագործվել է Եգիպտոսում ցուցարարներին ցրելու համար, երեքշաբթի օրը հաղորդում է The Washington Post թերթը:

Anonymous խմբի մեջ միավորված հաքերները բացատրել են, որ նման քայլի են գնացել, քանի որ Combined Systems ընկերությունը, նրանց կարծիքով, հարստանում է պատերազմի հաշվին, «քանի որ քիմիական զենք է վաճառում զինվորականներին և ոստիկաններին ողջ աշխարհում», հաղորդում է Ինտերֆաքսը:

Նրանք նաև հայտարարել են, որ գողացել են և հրապարակել հաճախորդների և աշխատողների անձնական տվյալները:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---