ԱԺ խոսնակն առաջարկել է հանձնաժողով ստեղծել ընտրությունների մոնիտորինգի համար![]() 15 փետրվարի 2012 - 12:38 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի խոսնակ Սամվել Նիկոյանն առաջարկել է խորհրդարանի իրավասությունների շրջանակում ստեղծել մի մարմին, որը կղբազվի ԸՕ դրույթների իրագործման մոնիտորինգով: Այդ մասին նա հայտարարել է, բացելով խորհրդարանական լսումները, նվիրված մայիսին կայանալիք ընտրություններին ու ընդդիմության առաջարկին՝ 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ: Խոսնակը նշելէ, որ հանձնաժողովի կազմում կլինեն ինչպես իշխանությունների, այնպես էլ ընդդիմության ներկայացուցիչներ: Աժ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը իր նիստում որոշում կայացրեց փետրվարի 15-ին 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ լսումներ անցկացնելու մասին: Ընդդիմադիր «Ժառանգություն» և ՀՅԴ կուսակցությունները դեկտեմբերի 27-ին համատեղ հայտարարությամբ են հանդես եկել` կոչ անելով իշխանություններին արգելել մեծամասնական ընտրահամակարգը և անցնել 100-տոկոսանոց համամասնական ընտրահամակարգին: Այս նախաձեռնությանն իրենց աջակցությունն են հայտնել Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) և մի շարք այլ ընդդիմադիր ուժեր: ՀԱԿ-ը նաև հայտնել է, որ այդ նախաձեռնությանը աջակցելու համար մտադիր է հանրահավաք անցկացնել` խորհրդարանում 100-տոկոսանոց ընտրահամակարգին անցում կատարելու մասին քննարկումների ընթացքում: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |