«Հրապարակ». Գուրգեն Արսենյանը չի բացառում ԲՀԿ-ին միանալու մասին լուրերը![]() 17 փետրվարի 2012 - 10:37 AMT PanARMENIAN.Net - ԲՀԿ վերջին համալրումների ֆոնին քաղաքական շրջանակներում տեղեկություններ են շրջանառվում, որ հնարավոր է ԲՀԿ համամասնական ցուցակում ընդգրկվի նաև Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը: Անգամ նշվում է, որ հնարավոր է նա լինի ցուցակի 5-րդ կամ 6-րդ տեղում: Երեկ «Հրապարակի» հետ զրույցում Գուրգեն Արսենյանն ասել է, որ նախօրեին է վերադարձել ԱՄՆ-ից: «Փետրվարի 29-ին մեր կուսակցության համագումարն է լինելու: Հենց համագումարի ժամանակ մենք մեր որոշումը կկայացնենք և կհրապարակենք: Հասարակությանը հասանելի կլինեն մեր բոլոր որոշումները: Գաղտնի որոշումներ չեն լինի: Եթե մենք կորոշենք այս կամ այն ֆորմատը, կիմանաք»,- թերթի հարցին ի պատասխան` ասել է Արսենյանը: Օրաթերթը հետաքրքրվել է, թե այժմ բանակցություններ կան «Բարգավաճ Հայաստանի» հետ: «Բոլոր քաղաքական ուժերի հետ մենք բաց ենք խոսելու»,-հայտարարել է ՄԱԿ նախագահը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |