ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՆԱՏՕ-Ի ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՌԱՋԻԿԱ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆԸ11 ապրիլի 2003 - 22:33 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 14-17-ը Երեւանում տեղի կունենա «Cooperative Best Effort 2003» բազմազգ զորավարժությունների պլանավորման եզրափակիչ համաժողովը, որոնք կանցկացվեն ՆԱՏՕ-ի «Գործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում ընթացիկ տարվա հունիսի երկրորդ կեսին Հայաստանում: Զորավարժություններին կմասնակցեն ՆԱՏՕ-ի գործընկեր եւ անդամ 17 երկրների զինծառայողները: Հայ զինծառայողներից զորավարժություններին կմասնակցեն ավելի քան 100 հետեւակային: Նշենք, որ «Cooperative Best Effort 2003» զորավարժությունների նպատակն է` թեթեւ հետեւակային ուժերի փոխգործակցության մակարդակի բարձրացումը ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացվելիք խաղաղարար գործողությունների ընթացքում:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |