Սասուն Միքայելյանը չի ցանկանում «շոու» սարքել և բողոքարկել Հրազդանի ընտրությունները![]() ![]() PanARMENIAN.Net - Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսից Հրազդանի քաղաքապետի ընտրությունների թեկնածու Սասուն Միքայելյանը հայտարարել է, որ չի բողոքարկել ընտրությունների արդյունքները, քանզի չի ցանկանում «դրանից շոու սարքել»: «Ես առաջադրվել եմ ժողովրդի կամքով, հպարտ եմ իմ արդյունքով և չեմ պատրաստվում բողոքարկել, որովհետև դա անօգուտ է»,- ասել է նա: Միքայելյանի խոսքով, ընտրությունների ժամանակ եղել են բազմաթիվ խախտումներ, մարդկանց վրա ճնշում է գործադրվել իր օգտին քվեարկությանը խոչընդոտելու համար և կիրառվել է ընտրակաշառք: Դրա հետ կապված Միքայելյանը շնորհակալություն է հայտնել Հրազդանի այն բնակիչներին, ովքեր անկախ ամեն ինչից քվեարկել են նրա օգտին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |