Եվրոպան Հայաստանին կոչ է անում սովորել նորմալ ընտրություններ անցկացնել![]() PanARMENIAN.Net - Հայաստանի թիվ մեկ խնդիրը, եվրոպական գործընկերների կարծիքով, հանդիսանում է ժողովրդավարության ամրապնդումը և նորմալ ընտրությունների անցկացումը: Նման հայտարարություն «Ապագայի գործիչներ» համաժողովից հետո, որը փետրվարի 5-11 տեղի է ունեցել Փարիզում, արել է ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ, տնտեսական հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի անդամ Արա Նռանյանը: Այս առնչությամբ նա հավելել է, որ եվրոպական գործընկերները պարտադիր են համարում ղարաբաղյան հակամարտության լուծումը, իսկ հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների: «Սակայն «Արևելյան համագործակցությունում» առաջխաղացում ունենալու համար, նախ և առաջ պետք է սովորեք նորմալ ընտրություններ անցկացնել»,-փետրվարի 17-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսին եվրոպացի գործընկերների խոսքն է մեջբերել Նռանյանը: Ընդ որում, նա հավելել է, որ այս կոչն ուղղված է ինչպես իշխանություններին, այնպես էլ ընդդիմադիրներին, քանի որ ԵՄ սադրանքների չի ենթարկվում որևէ կողմից: Partner news ՀՀԿ խմբակցության ղեկավարն ԱԺ ամբիոնից պատասխանեց այս օրերին ընդդիմության ներկայացուցիչների հնչեցրած քննադատություններին «Եթե իշխանությունների մեջ կան մարդիկ, ովքեր այդպես չեն անի, մենք նրանցից պետք է ձերբազատվենք»,- ասաց նա Քննարկմանը հրավիրված են ԱԺ պատգամավորները, վարչապետը, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարը, ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը «Ձեզ այնքան կծեծեն դալաններում, որ ոչ միայն Ազգային ժողով չեք անցնի, այլև կարտագաղթեք»,-ասաց նա Partner news |