Orange-ի խանութներում հասանելի է Samsung Galaxy Nexus սմարթֆոնը

Orange-ի խանութներում հասանելի է Samsung Galaxy Nexus սմարթֆոնը

PanARMENIAN.Net - Այսօրվանից Orange-ի խանութներում կարելի է ձեռք բերել Galaxy շարքի ամենավերջին թողարկված սմարթֆոնը՝ Samsung Galaxy Nexus:

Այն աշխատում է Android 4.0 Ice Cream Sandwich օպերացիոն համակարգով: Սմարթֆոնը նախագծվել է Samsung և Google ընկերությունների կողմից: Samsung Galaxy Nexus-ն ունի 1.2 ԳՀց երկմիջուկային պրոցեսոր, HD Super Amoled էկրան, full HD video, Wi-Fi, GPS և բազմաթիվ այլ հնարավորություններ: Սմարթֆոնի հետաքրքիր լուծումներից է Face Control համակարգը, որի շնորհիվ կարելի է էկրանի կողպեքը բացել առանց կոդեր հավաքելու` պարզապես ժպտալով դեպի էկրանի տեսախցիկը:

Samsung Galaxy Nexus թույլ է տալիս մինչև 21Մբ/վ ներբեռնման արագություն: Սմարթֆոնը կարելի է ձեռք բերել Դելֆին, Պանտերա կամ Թիթեռ ամսական բաժանորդագրությունների հետ` սկսած 170,000 դրամից: Պանտերային բաժանորդագրվելիս մեկ տարվա ընթացքում ամեն ամիս բաժանորդը կստանա մինչև 700 ՄԲ ինտերնետի փաթեթ: Սմարթֆոնը կարելի է ձեռք բերել նաև առանց բաժանորդագրության` 350,000 դրամով: Ինչպես մյուս բոլոր հեռախոսները, այնպես էլ Samsung Galaxy Nexus-ը վաճառվելու է 1 տարվա երաշխիքով և հետվաճառքային սպասարկմամբ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---