Սեյրան Օհանյան. Հրադադարը շփման գծում խախտում են բացառապես ադրբեջանցիները

Սեյրան Օհանյան. Հրադադարը շփման գծում խախտում են բացառապես ադրբեջանցիները

PanARMENIAN.Net - Հրադադարը Արցախի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում խախտում են բացառապես ադրբեջանական զինված ուժերը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ելույթ ունենալով Երկրապահ կամավորականների միության 9-րդ համագումարում:

«Հակառակորդը փորձում է թույլ տեղեր գտնել մեր դիրքերում, սակայն, արժանի պատասխան ստանալով, լռում է»,-ասել է նախարարը:

Ադրբեջանը չի դադարում խախատել հրադադարը շփման գծում:

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների փետրվարի սկզբին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի շուրջ 160 խախտում, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է 600-ից ավելի կրակոց: ՊԲ առաջապահ ուժերը զերծ են մնացել հրահրիչ գործողություններին պատասխանելուց և շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---