Microsoft. Google-ը շրջանցում է Internet Explorer բրաուզերի օգտատերերի անձնական կարգավորումները![]() 21 փետրվարի 2012 - 10:26 AMT PanARMENIAN.Net - Microsoft-ը Google-ին մեղադրում է Internet Explorer բրաուզերի օգտատերերի գործողություններին հետևելու մեջ` շրջանցելով գաղտնիության սահմանված կարգավորումները: Այդ մասին Microsoft-ը գրում է իր կորպորատիվ բլոգում: Վերջերս Սթենֆորդի համալսարանի մասնագետները պարզեցին, որ Google-ը հետևում էր Safari բրաուզերի օգտատերերի ակտիվությանը տարբեր էջերում, թեև Apple-ը ինքնաբերաբար արգելափակում է Safari բրաուզերում պատմության պահպանումը: Google-ն այդ ժամանակ հայտարարեց, որ գովազդային քուքիներ ստեղծելը թույլ էր տալիս Safari-ի գաղտնիության կարգավորումների խոցելիությունը, և սկսեց ջնջել գովազդային քուքիները Safari բրաուզերներից: Microsoft-ի փոխնախագահ Դինա Խաչամովիցայի խոսքով, Google-ը նմանատիպ մեթոդներ է կիրառել նաև է Internet Explorer-ի օգտատերերի գործողություններին հետևելու համար: Microsoft-ը դիմել է Google-ին այդ խոցելիության շահագործումն ու ինտերնետ-օգտատերերի անձնական տվյալների գաղտնիության նորմերի խախտումը դադարեցնելու խնդրանքով: Google-ն առայժմ չի մեկնաբանել իրավիճակը: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |