Հնարավոր է Peugeot ու Citroen-ը շուտով միանան General Motors-ին

Հնարավոր է Peugeot ու Citroen-ը շուտով միանան General Motors-ին

PanARMENIAN.Net - Ավտոարտադրողներ Peugeot և Citroen բանակցություններ են վարում General Motors հետ` դաշինք ստեղծելու վերաբերյալ: Ֆրանսիական La Tribune պարբերականը հրապարակել է անանուն աղբյուրի հաղորդագրությունն այն մասին, որ բանակցություններն արդեն բավականին առաջընթացային փուլում են և կողմերը կարողացել են որոշակի համաձայնությունների հանգել:

Խոսքը նոր մոդելների ստեղծման ժամանակ համագործակցության մասին է, ինչպես Ford, Toyota և BMW դեպքում: PSA Peugeot Citroen դիտարկում է այնպիսի հարցեր, ինչպիսիք են եվրոպական ավտոշուկայում գների անկումը և դրա հետ կապված վնասի փոխհատուցումը:

Դեռևս պարզ չէ, արդյոք ընկերությունները համաձայնության կգան: General Motors-ի մամուլի քարտուղարը հաստատել է, որ ընկերությունն անընդհատ բանակցություններ է վարում այլ ավտոարտադրողների հետ, սակայն այլ մեկնաբանություններից հրաժարվել է:

Եթե ընկերությունների միջև դաշինքը ստեղծվի, չի բացառվում, որ այդ մասին հայտարարվի Ժնևի ավտոսրահում, գրում է autonews.ru-ն:

 Ուշագրավ
SMS-ի միջոցով կարելի է ստանալ հաղորդագրությունները, պատի գրառումները, մեկնաբանությունները, ընկերանալու հայտերն ու բազմաթիվ այլ ծանուցումներ
«Անոնիմուսի» անդամները պարծեցել են, որ նրանց հաջովել է ստանալ 1,7 Գբ ծավալի տեղեկատվություն
«Ոլորտի միասնական կառավարման մարմնի ստեղծումը կապահովի տեխնոլոգիական և ինովացիոն աննախադեպ նվաճումներ»,–նշված է հաղորդագրության մեջ
Գործարքի մանրամասներին իրազեկ աղբյուրները նշում են, որ Yahoo! Inc. և Alibaba Group-ի գործարքը շահավետ է դարձնում IPO անցկացումը 2015թ. վերջում