Renault-ն հայտարարել է մեկտեղանոց Twizy էլեկտրոմոբիլի թողարկման մասին![]() 22 փետրվարի 2012 - 13:14 AMT PanARMENIAN.Net - Ավտոարտադրող Renault-ն հայտարարել է մեկտեղանոց Twizy էլեկտրական ավտոմեքենայի թողարկման մասին, հայտնում է autonews.ru-ն: Twizy-իի արժեքս սկսվում է 6990 եվրոյից, ինչը հնարավոր է դարձել նրա շնորհիվ, որ գնի մեջ մարտկոցները ներառված չեն: Վաճառքը մեկնարկել է Ֆրանսիայում: Մեքենայի երկարությունը 2.32մ է, իսկ լայնությունը 1.19, բարձրություն կազմում է 1.46մ, իսկ զանգվածը` 450 կգ: 17ձիաուժ հզորությամբ փոքրիկը կարող է զարգացնել միչև 80 կմ/ժ արագություն: Լիթիում-իոնային մարտկոցների լիարժեք լիցքավորման դեպքում այն կարող է անցնել 100 կմ: Twizy-ին ունի դեռահասների համար նախատեսված մոդիֆիկացիա: Twizy 45-ը զարգացնում է 45 կմ/ժ արագություն, իսկ նրա հզորությունը կազմում է 5 ձիաուժ: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |