Սոցիոլոգ. Ընտրություններում ձայների 75 տոկոսը կտեղաբաշխվի ՀՀԿ, ԲՀԿ և ՀԱԿ-ի միջև![]() 22 փետրվարի 2012 - 14:04 AMT PanARMENIAN.Net - Ըստ Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ Գևորգ Պողոսյանի՝ փետրվարի կեսերին անցկացրած ուսումնասիրությունների համաձայն, 2012 թվականին ԱԺ ընտրությունների գլխավոր առանձնահատկությունը կլինի այն, որ եթե նախկինում պայքարը հիմնականում ընթանում էր իշխանության և ընդդիմության միջև, ապա այժմ այն կլինի 2 իշխանական կուսակցությունների՝ ՀՀԿ և ԲՀԿ միջև: «Ընտրություններում բավականին կանխատեսելի արդյունքներ են սպասվում՝ չնայած շատ հետաքրքիր երևույթներ կլինեն թե ընտրությունների ժամանակ, թե հետո. ԱԺ-ում կլինեն հետաքրքիր ալիանսներ, կոնֆիգուրացիաներ»,- ասաց բանախոսը: Նա նշեց, որ ընդհանուր ձայների 75 տոկոսը կտեղաբաշխվի ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի միջև՝ «2+1 բանաձևով», իսկ մնացած տոկոսների համար պայքարը կընթանա Դաշնակցության, «Ժառանգության» ու ՕԵԿ-ի միջև: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |