«Ժողովուրդ». Ինչո՞ւ Ծաղիկ Ռուբոն չի ընտրվել ԵԿՄ վարչության անդամ23 փետրվարի 2012 - 10:43 AMT PanARMENIAN.Net - Քանի որ Աժ պատգամավոր Ռուբեն Գևորգյանը (Ծաղիկ Ռուբո) չի մասնակցել «Երկրապահ» կամավորականների միության` շաբաթ օրը կայացած 9-րդ համագումարին, ուստի երկրապահները նրան չեն ընտրել վարչության անդամ: Այս մասին «Ժողովուրդ»-ին հայտնել է ինքը` Ռուբեն Գևորգյանը` մանրամասնելով. «Ես համագումարին չեմ մասնակցել, քանի որ այդ օրերին գործուղված եմ եղել Արցախ: Եվ իմ մասնակցությունն էլ չունենալով «Երկրապահ» կամավորականների միության համագումարին` ըստ ԵԿՄ կանոնադրության` չեմ ընտրվել վարչության անդամ»: Իսկ ինչ վերաբերում է ԵԿՄ-ի կայացրած որոշմանը` Սերժ Սարգսյանին պաշտպանելու մասին, ապա Գևորգյանը չի հասկանում դրա իմաստը. «Ինչի՞ց պետք է պաշտպանենք նախագահին»: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |