Մարտի սկզբին հնարավոր է հանդիպեն Հայաստանի ու Վրաստանի խորհրդարանների փոխխոսնակները

Մարտի սկզբին հնարավոր է հանդիպեն Հայաստանի ու Վրաստանի խորհրդարանների փոխխոսնակները

PanARMENIAN.Net - Այսօր` փետրվարի 23 ին, ԱԺ նախագահի տեղակալ Սամվել Բալասանյանն ընդունեց Հայաստանում Վրաստանի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիին:

Ողջունելով հյուրին` Սամվել Բալասանյանը շնորհակալություն հայտնեց Հայաստանի և Վրաստանի հանրապետությունների խորհրդարանների միջև ձևավորված հարաբերություններն ավելի ակտիվացնելու ուղղությամբ վրացական կողմի գործադրած ջանքերի համար և հավելեց, որ հայկական կողմը ևս շահագրգռված է ապահովելու վերջիններիս շարունակական զարգացումը:

Դեսպան Շարմանաշվիլին իր հերթին շնորհակալություն հայտնեց Աժ փոխնախագահից և բարձր գնահատեց Սամվել Բալասանյանի կողմից գործադրած ջանքերը միջխորհրդարանական կապերի ակտիվացման գործում:

Հանդիպման ընթացքում ձեռք բերվեց նախնական պայմանավորվածություն` մարտի սկզբներին Թբիլիսիում անցկացնել երկու երկրներիխորհրդարանների փոխնախագահներ Սամվել Բալասանյանի և Միխայիլ Մաչավարիանիի հերթական հանդիպումը:

 Ուշագրավ
Մեկնաբանելով այն, որ ԲՀԿ-ն հրաժարվեց անդամակցել կոալիցիային, պատգամավորը հայտարարեց, որ ԲՀԿ-ն գործելու է ի շահ մեծամասնության
«Եվ ես գտնում եմ, որ մեր միջև առկա խնդիրները կարող են լուծվել միջազգային իրավունքի, ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի և արդարության շրջանակներում»,- նշել է նա
Ընդ որում Սարգսյանը գտնում է, որ ավելի ճիշտ կլիներ, եթե ՀՀԿ-ն միանձնյա իր վրա վերցներ պատասխանատվությունը երկրում առկա իրադրության համար
Ըստ Իսկանդարյանի, ՀԱԿ տրոհումը կշարունակվի, սակայն կարևորագույն դերը կշարունակի կատարել Լևոն Տեր-Պետրոսյանը