Երիտասարդները Ծաղկաձորում կքննարկեն իրենց դերը քաղաքական գործընթացներում23 փետրվարի 2012 - 17:26 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը և «Հասարակական խորհուրդ» երիտասարդ մտավորականների հասարակական կազմակերպությունը փետրվարի 24-26-ը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում կանցկացնեն եռօրյա քննարկում ՀՀ բոլոր առաջատար քաղաքական ուժերի երիտասարդական միավորումների և շարժումների մասնակցությամբ։ Մասնակիցները կքննարկեն քաղաքական ոլորտում առկա խնդիրները, հանդես կգան զեկույցներով և առաջարկություններով։ ՀՀ քաղաքական ուժերի երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների եռօրյա հանդիպման նպատակն է նպաստել խորհրդարանում երիտասարդ պատգամավորների թվի ավելացմանը, քաղաքական կազմակերպություններում՝ երիտասարդ քաղաքական գործիչների կշռի և ազդեցության բարձրացմանը: Հանդիպման ժամանակ կքննարկվեն «Երիտասարդության ներգրավվածությունը քաղաքական գործընթացներում», «Երիտասարդության դերն առաջիկա խորհրդարանական ընտրություններում», «Երիտասարդության դիրքորոշումը մեծամասնական և համամասնական ընտրակարգերի վերաբերյալ» և այլ թեմաներ։ Քննարկումների արդյունքում երիտասարդները կընդունեն համապատասխան հայտարարություն: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |