Այսուհետ հայկական ընկերությունները կարող են օգտվել Google Apps ծրագրերի պաշտոնական աջակցությունից

Այսուհետ հայկական ընկերությունները կարող են օգտվել Google Apps ծրագրերի պաշտոնական աջակցությունից

PanARMENIAN.Net - Այսօր «Ջի դիզայն գրուպ ընկերությունը» իր կազմակերպած կլոր սեղանի ժամանակ հանդես եկավ ինտերնետ մարքեթինգի մասին սեմինարով և ներկայացրեց նաև Google-ի Apps ծառայությունների փաթեթի հնարավորությունները։«Ջի դիզայն գրուպը» ձեռք է բերել Google ընկերության ապրանքանիշի ներկայացման և վերավաճառման լիազորությունը Հայաստանում։ Այժմ ընկերությունը հանդիսանում է Google Apps ծառայությունների փաթեթի լիազորված դիստրիբյուտորը Հայաստանում։

«Մինչ օրս Google-ը ներկայացված չէր Հայսատանում իր որևէ ապրանքանիշով, ինչը մեծ բացթողում է Հայաստանի ՏՏ ոլորտի համար։ Վերջին տարիներին Հայաստանն ինտեգրվել է ՏՏ ոլորտի զարգացման գործին։ Այստեղ դեր կխաղա նաև Google Apps-ի պաշտոնական աջակցումը Հայաստանում»,-նշեց «Ջի դիզայն գրուպ» ընկերության տնօրեն Գրիգոր Սեմերջյանը։

PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ այսուհետ տեղական ընկերությունները կունենան ավելի լայն հնարավորություններ օգտվելու Google Apps-ի ծրագրերից, քան նախկինում. «Մենք տեղադրում, հարմարեցնում ենք ընկերությունների համար այդ ծրագրերը։ Օրինակ, եթե ընկերության կամ օգտագործողի gmail-ը փակվել է կամ Google Docs-ի մի փաստաթուղթ փչացել է, ո՞վ է պատասխանատու դրա համար, չ՞է որ դուք պայմանագիր չունեք Google Apps-ի հետ։ Տվյալ դեպքում օգտագործողը պայմանագիր է կնքում մեր հետ որպես Google Apps-ի գործընկեր՝ տարեկան 50 դոլար մեկ օգտագործողի համար վճարելով, գնում է ընդհանուր փաթեթը։ Այդպես սովորում է ճիշտ օգտվել Google Apps-ից և ստանալ մեր աջակցույթունը։ Օրինակ Google Mail ծառայության դեպքում ստանդարտ 7Գբ-ի փոխարեն օգտագործողը կստանա 25Գբ ծավալ»։

Սա ընկերության առաջին կլոր-սեղան սեմինարն է Google Apps-ի ծառայությունների թեմայով։ Google Apps ծրագրերի փաթեթը բաղկացած է Gtalk, Google Calendar, Google Docs, Google Sites, Google email Security ծրագրերից։

«Ջի դիզայն գրուպ» ընկերությունը գործում է արդեն 2 տարի։ Ընկերության հետագա նպատակներն են դառնալ Հայաստանում Google-ի գործընկերը։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---