WikiLeaks-ը մտադիր է հրապարակել Stratfor մասնավոր հետախուզական ընկերության փաստաթղթերը![]() 27 փետրվարի 2012 - 12:02 AMT PanARMENIAN.Net - WikiLeaks-ը մտադրություն է հայտնել հրապարակել Stratfor մասնավոր հետախուզական ընկերության ավելի քան 5 մլն էլեկտրոնային նամակներ, հայտնում է Agence France-Presse-ը` հղելով WikiLeaks-ի մամուլի հաղորդագրությունը: Նամակները ցույց են տալիս, թե ինչպես է ընկերությունը բիզնեսում կամ կառավարությունում իր հաճախորդների շահերից ելնելով, «մշակում» մասնավոր անձանց: Փաստաթղթերը պետք է ապացուցեն նաև Stratfor-ի և մեծ կազմակերպությունների և կառավարական հաստատությունների միջև կապը: Վերջիններիս թվում են Ազգային անվտանգության նախարարությունը, ծովային կորպուսը և ռազմական հետախուզության վարչությունը: 2011թ դեկտեմբերին Stratfor-ի տվյալների բազան կոտրվել է Anonymous հաքերական խմբակցության կողմից: 3 օր անց, տվյալների մի մասը հասանելի էր բոլորին: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |