ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ31 հունվարի 2004 - 17:35 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Ազգային Ժողովին է ներկայացրել օմբուդսմենի թեկնածությունը: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը, այդ պաշտոնի համար ներկայացված է ոչ կառավարական «Հիմնադրամ ընդդեմ իրավական կամայականության» կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյանը: Խորհրդարանի խմբակցություններն ու խմբերը պետք է քննարկեն առաջադրված թեկնածությունը եւ մինչեւ փետրվարի 10-ը ներկայացնեն իրենց կարծիքը: Նշենք, որ օմբուդսմենը ինքնուրույն եւ անկախ պաշտոնատար անձ է, որը, ՀՀ Սահմանադրության եւ միջազգային իրավունքի նորմերի համաձայն, իրականացնելու է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից խախտված մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |