WBC Դերեք Չիսորային որակազրկել է անորոշ ժամանակով![]() 29 փետրվարի 2012 - 14:53 AMT PanARMENIAN.Net - WBC բրիտանացի բռնցքամարտիկ Դերեք Չիսորային որակազրկել է անորոշ ժամանակով` Կլիչկոյի հետ մենամարտից առաջ և հետո անթույլատրելի վարքի պատճառով: Մենամարտն ավարտվել է բրիտանացու պարտությամբ: Չիսորան քաշքշուկ է կազմակերպել հայրենակից Դևիդ Հեյեմի հետ` Կլիչկոյի հետ մենամարտից հետո տված հարցազրույցում: Մինչև մենամարտը բրտանացին ապտակել է Վիտալի Կլիչկոյին, որի համար տուգանվել է 50 հազար դոլարով, իսկ ռինգում թքել է Վլադիմիր Կլիչկոյի դեմքին: WBC տեղի ունեցածը կոչել է անթույլատրելի վարք: Կազմակերպությունը նաև պահանջել է, որ Չիսորան անցնի բուժման կուրս, որը կօգնի հաղթահարել զայրույթը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |