Մեկնարկել է Windows 8-ի հայաֆիկացումը![]() 1 մարտի 2012 - 14:26 AMT PanARMENIAN.Net - Ինչպես տեղեկացնում են Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնից, այսօրվանից հնարավոր է աջակցել Microsoft-ի Windows 8 օպերացիոն համակարգի հայաֆիկացման գործընթացին։ Դրա համար անհրաժեշտ է այցելել Microsoft-ի կայքում գտնվող համապատասխան ֆորում և քվերակել նախընտրած բառերի օգտին, արտահայտել կարծիքը և կատարել նոր առաջարկներ: Մասնակցությունն այս գործընթացին անհրաժեշտ է Windows 8-ի տեղայնացման և թարգմանության բարձր որակը ապահովելու համար: Windows 8 օպերացիոն համակարգը Microsoft-ի Windows ՕՀ-ի նոր տարբերակն է։ Երեկ՝ փետրվարի 29-ին ընկերությունը Mobiel World Congress ցուցահանդեսի ժամանակ հայտնեց Windows 8-ի փորձնական՝ բեթա տարբերակի հասանելության մասին բոլորի համար։ Windows 8-ը նախկին տարբերակներից առանձնանում է նրանով, որ ունի բոլորովին նոր ինտերֆեյս՝ Metro ոճ անունով և նախագծված է համատեղելի լիենլու թե՛ սովորական համակարգիչների հետ և թե՛ պլանշետների։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |