ՀԱԿ-ի ընտրացուցակը կկազմի անձամբ Լևոն Տեր-Պետրոսյանը

ՀԱԿ-ի ընտրացուցակը կկազմի անձամբ Լևոն Տեր-Պետրոսյանը

PanARMENIAN.Net - Ինչպես մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ հայտնել է Հայ ազգային կոնգրեսի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը, Կոնգրեսը որոշում է կայացրել՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում համամասնական ցուցակը վերջնական տեսքի բերելու պարտականությունը դնել իր վրա, «իհարկե, հաշվի առնելով ՀԱԿ-ի քաղխորհրդում քննարկված չափորոշիչներն ու առաջարկները»:

Տեր-Պետրոսյանը նշել է նաև, որ անհրաժեշտ է հաղթահարել ժողովրդի մեջ արմատացած հոգեբանական բարդույթը, որ նախագահական ընտրությունները խորհրդարանականից կարևոր են: «Հասարակությանը համոզիչ կերպով պետք է բացատրել խորհրդարանական ընտրությունների կարևորությունը` դրանք դիտելով որպես նախադրյալ հենց նախագահական ընտրություններում հաջողության հասնելու համար: Հաղթելով խորհրդարանական ընտրություններում` ժողովուրդն անհամեմատ կհեշտացնի իր հաղթանակը նախագահական ընտրություններում»,- ընդգծել է նա:

Հայաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2012թ. մայիսի 6-ին:

17  01.03.12 - ՀԱԿ հանրահավաք Ազատության հրապարակում
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---