Լևոն Տեր-Պետրոսյան. Իշխանությունը տալով Սերժ Սարգսյանին` Ռոբերտ Քոչարյանն այդ մասին երազել անգամ չի կարող

Լևոն Տեր-Պետրոսյան. Իշխանությունը տալով Սերժ Սարգսյանին` Ռոբերտ Քոչարյանն այդ մասին երազել անգամ չի կարող

PanARMENIAN.Net - «Իշխանությունը տալով Սերժ Սարգսյանին` Ռոբերտ Քոչարյանն այդ մասին երազել անգամ չի կարող»,- մարտի 1-ին հանրահավաքի ժամանակ հայտնել է ՀԱԿ-ի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը` հավելելով, որ Ռոբերտ Քոչարյանը «խորտակված», իսկ Սերժ Սարգսյանը «խորտակվող նավ է»:

Նա կոչ է արել նաև «Բարգավաճ Հայաստանի» հետ կապված ցանկացած անցուդարձի ետևում չփորձել տեսնել «Ռոբերտ Քոչարյանի ականջները»: ՀԱԿ-ի առաջնորդը, չբացառելով ԲՀԿ և Քոչարյանի կապը, նկատել է, որ դա գնալով ավելի է նմանվում «դավադրությունների տեսության»:

Իսկ ինչ վերաբերում է «Բարգավաճ Հայաստանին» Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք պաշտոնավարած ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի անդամագրմանը, ապա Տեր-Պետրոսյանը դա բացատրել է Օսկանյանի և ԲՀԿ փոխադարձ շահերով:

17  01.03.12 - ՀԱԿ հանրահավաք Ազատության հրապարակում
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---