Լևոն Տեր-Պետրոսյանը Ռոբերտ Քոչարյանին երբեք թաթար-մոնղոլ չի անվանել, որպեսզի չվիրավորի այդ ժողովուրդներին

Լևոն Տեր-Պետրոսյանը Ռոբերտ Քոչարյանին երբեք թաթար-մոնղոլ չի անվանել, որպեսզի չվիրավորի այդ ժողովուրդներին

PanARMENIAN.Net - Ազատության հրապարակում ՀԱԿ-ի հերթական հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցող Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքով, ինքը Ռոբերտ Քոչարյանին երբեք թաթար-մոնղոլ չի անվանել: Նա նման բան չի ասել ոչ թե որովհետև կվիրավորեր Ռոբերտ Քոչարյանին, այլ որովհետև "այդպիսով կարող էր վիրավորել հարգարժան թաթար և մոնղոլ ժողովուրդներին, որոնք ժամանակին կարևոր դեր են խաղացել համաշխարհային պատմության մեջ": Նրա խոսքով` ինքը միայն հայտարարել է, որ "քոչարյանա-սերժական վարչախմբի ձևավորած տնտեսական համակարգը որևէ կապ չունի ո'չ սոցիալիզմի, ո'չ ֆեոդալիզմի, ո'չ իսկ անվանապես հռչակված կապիտալիզմի հետ և ավելի շուտ հիշեցնում է թաթար-մոնղոլական տիպի խանական համակարգ":

Նա հավելել է նաև, որ Արթուր Բաղդասարյանին դավաճան չի անվանել` հեգնանքով հիշեցնելով, որ "վերջինիս դավաճան է անվանել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը": Իսկ ինչ վերաբերում է "Արթուր Բաղդասարյանի անսկզբունքայնությանը", ապա, Տեր-Պետրոսյանի խոսքով, այդ մասին դեռևս 2008 թվականին խոսել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռոբին Ֆիլիպսը:

17  01.03.12 - ՀԱԿ հանրահավաք Ազատության հրապարակում
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---