Պուտինի ընտրվելով հայ-ռուսական հարաբերություններում զգալի փոփոխություններ չեն սպասվում![]() 6 մարտի 2012 - 16:11 AMT PanARMENIAN.Net - Մենք զգալի փոփոխություններ չենք ակնկալում Ռուսաստանի քաղաքականության մեջ ինչպես հայ-ռուսական հարաբերությունների շրջանականերում, այնպես էլ ԱՊՀ, Երևան-Մոսկվա-Կիև-Քիշնև-Աստանա հեռուստակամրջի ժամանակ հայտարարել է ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը: «Առաջնորդությունը փոխվել է, բայց քաղաքական կաբինետի բովանդակությունը, ըստ էության, նույնն է մնացել»,- հայտարարել է Մարկարովը: Նրա կարծիքով, հարաբերությունները կշարունակեն ակտիվ զարգանալ ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական և հումանիտար ոլորտներում, ինչպես նաև միջազգային պայմանագրերի և համաձայնագրերի շրջանակներում: Միաժամանակ նա հիշեցրել է, որ Ռուսաստանի նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն պետական այցով հրավիրվել է Հայաստան: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |