Հզոր բռնկումը «կուրացրել» է «Վեներա-Էքսպրես» զոնդի աստղային հաղորդիչները![]() 9 մարտի 2012 - 13:45 AMT PanARMENIAN.Net - Նախօրեին Արևի վրա տեղի ունեցած հզոր բռնկումը շարքից դուրս է բերել «Վեներա-Էքսպրես» եվրոպական զոնդի աստղային հաղորդիչները: Այդ մասին հաղորդում է Եվրոպական տիեզերական գործակալությունը: «Վեներա-Էքսպրես» զոնդը զգացել է Արևի ազդեցությունը դեռ մարտի 7-ին: Արդեն չորեքշաբթի վաղ առավոտյան «կուրացել են» սարքի աստղային հաղորդիչները, որոնք ապահովում են նրա կողմնորոշման և տարածության մեջ դիրքի վերահսկողությունը վառ աստղերի դիրքրին հետևելու օգնությամբ: Այժմ «Վեներա-Էքսպրեսի» կառավարման խումբն աշխատում է սարքերի աշխատունակության վերականգնման վրա: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |