Նիկոլայ Բորդյուժա. Նպատակահարմար չեմ համարում ՀԱՊԿ միջամտությունը Իրանի հարցին

Նիկոլայ Բորդյուժա. Նպատակահարմար չեմ համարում ՀԱՊԿ միջամտությունը Իրանի հարցին

PanARMENIAN.Net - Բոլոր պետությունները հետաքրքրված են նրանում, որ հակամարտություներն արագ լուծվեն և բացառապես խաղաղ ճանապարհով, Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Ընդ որում, նա ընդգծել է, որ նպատակահարմար չի համարում ՀԱՊԿ միջամտությունը իրանական միջուկային ծրագրի շուրջ խնդրին: «Ներկայումս ՄԱԿ-ի կառույցները Իրանում ակտիվ գործողություններ են տանում հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու ուղղությամբ, այս հարցին ՀԱՊԿ ակտիվ միջամտության կարիք չկա»,-հայտարարել է գլխավոր քարտուղարը:

Իրանին ամերիկյան կամ իսրայելական ուժերի կողմից հնարավոր հարվածի մասին լուրերը վերջին շաբաթներս մեծացրել են ԻԻՀ-ում լարվածության մակարդակը: Լարվածության առավել բարձր մակարդակ գրանցվել է այն ժամանակ, երբ ԱՄՆ և ԵՄ երկրները նոր պատժամիջոցներ են ընդունել իրանական ԿԲ-ի և նավթի արտահանման վերաբերյալ:

Ընդ որում, Իրանն ակտիվորեն իր միջուկային օբյելտները տեղափոխում է գետնի տակ, որտեղ դրանք կլինեն լիակատար ապահովության մեջ: Ըստ ամերիկյան ռազմական փորձագետների, նման օբյեկտները հնարավոր կլինի ոչնչացնել միայն տակտիկական միջուկային զենքի կիարռման պարագայում:

Հարցումը նաև ցույց է տվել, որ Մերձավոր Արևելքի երկրներում Իրանի դեմ պատժամիջոցներին կողմ է բնակչության 44 տոկոսը:

ԱՄՆ-ում Իրանի դեմ պատժամիջոցներին կողմ է բնակչության 70 տոկոսը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---